Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասում եք՝ 5 տարի պատրաստվել եք, բա ո՞ւր էիք մինչև հեղափոխությունը». Ալեն Սիմոնյանը՝ Սամվել Ֆարմանյանին

16:25, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
«Ասում եք՝ 5 տարի պատրաստվել եք, բա ո՞ւր էիք մինչև հեղափոխությունը». Ալեն Սիմոնյանը՝ Սամվել Ֆարմանյանին

ԱԺ-ն շարունակում է քննարկել «Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու և շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքի նախագծերի» փաթեթը, որի համահեղինակը ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն է: Քիչ առաջ նախագծի վերաբերյալ ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը. «Ինչո՞ւ այս նախագիծը և ինչո՞ւ հենց հիմա: Ասում եք՝ 5 տարի պատրաստվել եք, բա ո՞ւր էիք մինչև հեղափոխությունը: Չէիք կարո՞ղ մոտենալ ձեր գործընկերներին ու համոզել քվեարկել: Հիմա սա արվում է, որպեսզի խնդիրներ առաջացնի այս իշխանության, բյուջեի, ոլորտի ներկայացուցիչների համար: Այս մտավախությունները հասկանալու համար մենք օրենսդրական նախաձեռնություն ենք ներկայացրել, որը կկարգավորի ոլորտը, ոչ թե կկտրի: Բացի այդ, ինտերնետի դարում Ձեր ասածն անհնար է: Չեք կարող բոլոր կայքերը փակել, անգլերեն ծրագրերը... Պարոն Ֆարմանյան, Ձեր մոտեցումներն ընդունելի են, բայց առաջարկում եմ միանալ մեր օրինագծին: Պետք չէ հղումներ անել Նիկոլ Փաշինյանին, արդեն հասկացել ենք, որ Նիկոլը ճիշտ էր, դուք բոլորդ շուտվանից սխալվել եք»:

3999 | 0
Facebook