Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ժնևի աճուրդում հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ռեկորդային գնով

17:10, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Ժնևի աճուրդում հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ռեկորդային գնով

«Pink Legacy» («Վարդագույն ժառանգություն») անվանմամբ հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է Ժնևի Christie's աճուրդի տանը ռեկորդային՝ 50,3 միլիոն շվեյցարական ֆրանկով (50 միլիոն դոլար), հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աճուրդի տան տարածած հաղորդագրությանը:

Նշվում է, որ դա ռեկորդային գին է: Այն գնել է Harry Winston ոսկերչական ընկերությունը: Թանկարժեք քարի նոր տերն այն անվանափոխել է՝ «Ուինսթոնի վարդագույն ժառանգություն»:

Հայտնի է նաև, որ քարը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայի հանքերից մեկում: Երկար ժամանակ այն պատկանում էր De Beers ալմաստի ընկերության սեփականատերեր Օփենգեյմերների ընտանիքին:

10513 | 0
Facebook