«Pink Legacy» («Վարդագույն ժառանգություն») անվանմամբ հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է Ժնևի Christie's աճուրդի տանը ռեկորդային՝ 50,3 միլիոն շվեյցարական ֆրանկով (50 միլիոն դոլար), հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աճուրդի տան տարածած հաղորդագրությանը:
Նշվում է, որ դա ռեկորդային գին է: Այն գնել է Harry Winston ոսկերչական ընկերությունը: Թանկարժեք քարի նոր տերն այն անվանափոխել է՝ «Ուինսթոնի վարդագույն ժառանգություն»:
Հայտնի է նաև, որ քարը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայի հանքերից մեկում: Երկար ժամանակ այն պատկանում էր De Beers ալմաստի ընկերության սեփականատերեր Օփենգեյմերների ընտանիքին: