Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Հորդորում եմ բոլորին՝ հեռու պահել կեղտոտ ձեռքերը երեխաներից». Աշոտյանը` ԿԳ նախարարին

15:40, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
«Հորդորում եմ բոլորին՝ հեռու պահել կեղտոտ ձեռքերը երեխաներից». Աշոտյանը` ԿԳ նախարարին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադաձել է իմ անձին ու գործունեությանը։ Ինչպես ի սկզբանե հայտարարել և իրականացրել եմ, ոչ մի անգամ չեմ փորձել գնահատականներ տալ իմ պաշտոնավարումից հետո ԿԳ նախարարի պաշտոնն ստանձնած մարդկանց գործունեությանը և կատարած աշխատանքին։ Այդ մարդկանց ցուցակում է նաև ներկայիս նախարար Հարությունյանը։ Այս անգամ նույնպես չէի անդրադառնա այս պաշտոնյային, եթե ինքը չխախտեր քաղաքականության ամենասուրբ կանոնը։ Մինչ բուն խոսքիս անցնելը, ցանկանում եմ Արայիկին և նրա թիմակիցներին հիշեցնել, տեղեկացնել և սովորեցնել, որ քաղաքականության մեջ ընդդիմախոսիդ երեխաներին ներգրավելը՝ քաղաքական ճղճիմ դիվիդենտներ ստանալու համար, ստորության գագաթնակետն է։ Ունեցեք սեփական երեխաներ, նրանց առողջ ու կիրթ մեծացրեք և այդ ժամանակ գուցե հասկանաք, որ այլոց երեխաներից խոսելը տղամարդուն վայել չէ: Հորդորում եմ բոլորին՝ հեռու պահել կեղտոտ ձեռքերը երեխաներից: Սա համարեք վերջին նախազգուշացում։ Անցնենք առաջ։ ԿԳ նախարար աշխատածս տարիների ընթացքում կատարած սխալներիս մասին երբեք չեմ խորշել բարձրաձայնել և լսել քննատադություններ, բայց երբ քննադատում է մեկը, ով 6 ամիս պաշտոնավորումից հետո նոր ոչինչ չի արել ու շարունակում է նախկին պաշտոնյաների կողմից իրականացված ծրագրերը, ինչպես նաև այն մարդուց, ով 6 ամիսների ընթացքում միայն խոստանում է, միայն «գուժում է», իսկ արդյունքում միայն խոսքեր ու միայն լայքեր, ապա այդ մարդուն պատասխանելը նույնիսկ տրամաբանական չէ։

12-ամյա կրթություն, ավագ դպրոցներ, համընդհանուր ներառական կրթություն, Բոլոնիայի գործընթաց, Դիլիջանի դպրոց, Շախմատ առարկան, սոցիալական փաթեթներ կարիքավոր ուսանողներին և այլն, և այլն՝ այս ամենը արվել է իմ օրոք և շարունակվում է նաև այսօր: Իսկ հիմա՝ ներքաղաքական այս բուռն զարգացումների ու ընտրությունների նախաշեմին խոսել իմ մասին ինչ-որ չարաշահումների ակնարկով, ինձ լռեցնելու անհաջող փորձ է:

Հ.Գ. Իդեպ, նախարարն այսօր նաև հայտարարեց, որ հարցականի տակ է Հայ եկեղեցու պատմության առարկան: Փաստորեն, այս մարդկանց համար ոʹչ երեխաներն են սրբություն, ոʹչ մեր պատմությունը, ոʹչ եկեղեցին: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»:

| | |
4974 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
nano
nano 22:07, 14.11.2018
ashotyan ser ev ansial pastonavarman 23 tarvavaxtov erexanere dprosum storasvel sesvel upoxerov diplom kam knutyan gnahatakanen stasel, inces durs talis, es cer ko vorake, hima dprosi sev patere spitaken nerkvum, kamas kamas ser ptas sragrerernel kverana mi kaskasi 6 amise der