Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Աստված իմ կողմը լիներ՝ մի քանի աշխարհի չեմպիոն կունենայի». Փաշիկ Ալավերդյան

14:55, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
«Աստված իմ կողմը լիներ՝ մի քանի աշխարհի չեմպիոն կունենայի». Փաշիկ Ալավերդյան

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունից վերադարձած Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր, լրագրողների հետ զրույցում, ամփոփեց մեր հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը։

«Շնորհավորում եմ բոլորին, ովքեր ուրախ են Սիմոնի հաջողությամբ։ Շնորհավորում եմ նաև նրանց, ովքեր չէին ցանկանում, որ նա հաջողության հասնի։ 8 տարի էր չունեինք աշխարհի չեմպիոն, հիմա ունենք։ Թող դրոշակակիր դառնա և մյուսներին իր հետևից տանի։ Ինչո՞ւ անհաջողություն եղավ Անդրանիկ Կարապետյանի մրցմանը։ Որպես մարզիչ զգացի, որ ճնշման բարձրացում տեղի ունեցավ։ Նրա քթից արյուն եկավ։ Դա նրա մոտեցումից 3 մոտեցում առաջ տեղի ունեցավ և արդեն ուշ էր կիլոգրամներն իջեցնելու համար։ Բայց Անդրանիկը դեկտեմբերին կմասնակցի Քաթարում կայանալիք միջազգային մրցաշարին, որտեղ կլրացնի աշխարհի առաջնության բացը և վարկանշային միավորներ կվաստակի։ Աստված տա՝ ամեն ինչ հաջող կստացվի։ Դուք գիտեք Անդրանիկին։ Հույս ունենք, որ նա մեզ համար պետք է նոր մեդալներ նվաճի։ 20 օր առաջ նա Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության հաղթող դարձավ։ Դա չի խանգարել նրան աշխարհի առաջնությունում։ Խոշոր մրցումից առաջ մարզիկը 10-15 օր առաջ նա կատարում է իր առավելագույն պոկումը և հրումը։ Այնպես որ դա համընկնում էր Զամոսցի հարթակին ցույց տված արդյունքների հետ։ Նա ընդամենը 2,5 կգ անձնական քաշ է գցել, այնինչ Սիմոնը՝ 6 կգ։ Մարզիկը միայն մկաններով չի պատրաստվում մրցմանը՝ նաև գլխով։ Նա մարզումներին 214-215 կգ էր բարձրացրել և դա նրա համար նորմալ կիլոգրամներ էին»։

Ամփոփելով կանանց հավաքականի մասնակցությունը՝ Ալավերդյանը նշեց․ «Աղջիկների կազմում մենք խնդիրներ ունենք։ Մենք գիտեինք, որ նրանք աշխարհի առաջնությանը մեդալներ չեն նվաճելու՝ միայն օլիմպիական վարկանշային միավորներ։ Անհատական է վարկանիշը, պետք է գումարվի բոլոր մրցումների թվերը։ Ամեն դեպքում, մտածված էր, որ չորս աղջիկ էր մասնակցում առաջնությանը։ Հնարավորությունների սահմանում էր դա»։

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ նա նշեց․ «Հաջորդ տարվա նպատակս մի քանի աշխարհի չեմպիոն ունենալն է։ Ես մոտ էի դրան այս անգամ։ Աստված իմ կողմը լիներ՝ կունենայի։ Մի քիչ հաջողակ լինեի՝ կլիներ»։

2996 | 0
Facebook