Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է

15:05, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Այսօր դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է

Նոյեմբերի 14-ը՝ որպես դիաբետի դեմ պայքարի միջազգային օր, հենց այնպես չի ընտրված, այն յուրօրինակ խորհուրդ է պարունակում: Ինսուլինի հայտնաբերման հեղինակը կանադացի ազգային հերոս հռչակված, տաղանդավոր բժիշկ-գիտնական Ֆրեդերիկ Բանտինգն է, ում ծննդյան օրն էլ հենց հռչակվել է այդ հիվանդության դեմ պայքարի միջազգային օրը: Օրվա խորհուրդը շաքարախտով տառապող հիվանդի գիտելիքների բարձրացումն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում շաքարային դիաբետով տառապում է շուրջ 250 մլն մարդ: 2005 թ.-ին դիաբետով տառապող հիվանդների թիվը 180 մլն է եղել: Տարեկան 10 միլիոն հոգի ավելանում է այդ թվին: Աշխարհում մահվան դեպքերի 5 տոկոսի պատճառը այս հիվանդությունն է:
     Հայաստանը 2011-ին շաքարախտի միջազգային ֆեդերացիայի անդամ է ընտրվել: Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիան ստեղծվել է 1996թ., իսկ 2011 թվականից դարձել է միջազգային ֆեդերացիայի անդամ: Սա հնարավորություն է տվել Հայաստանում ներդնել և կիրառել միջազգային ֆեդերացիայի կողմից ընդունված կանխարգելման, ախտորոշման և բուժման նորագույն մոտեցումները:

2255 | 0
Facebook