Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«ՀՀԿ-ի օրոք էր, որ ծաղկեց սերիալային բիզնեսը». Կարինե Հարությունյան

00:05, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
«ՀՀԿ-ի օրոք էր, որ ծաղկեց սերիալային բիզնեսը». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քսանամյա կնոջ մահը մեր հասարակության ողբերգությունն է: Հասարակության ձևավորած կեղծ բարքերի հետևանքը: Այն բարքերի, որոնք սահմանում են, թե տղամարդն է ուժն ընտանիքում և տղամարդու խոսքը պիտի լինի, այն բարքերի, որոնք շրջանցում են մարդկային իրավունքները՝ որոշակի մակարդակներում: Վաղուց ժամանակն է, որ վերջ տրվի այն հոգեբանությանը, թե տղամարդուն ամեն ինչ կարելի է, իսկ կնոջը՝ ոչ: Որ տղամարդուն ամեն ինչ ներելի է, իսկ կնոջը՝ ոչ: Որ տղամարդու իրավունքն է սիրելն էլ, ծեծելն էլ: Հանրապետական կոչվող կուսակցությունը իրականում պիտի սսկվի այս օրերին, ոչ թե դեռ մտածի քարոզարշավի մասին: Հենց ՀՀԿ-ի օրոք էր, որ խրախուսվեց ընտանեկան բռնությունը՝ իշխանության կողմից այս հարցում բավարար ջանքեր չգործադրելով: Հենց ՀՀԿ-ի ժամանակ էր, որ ծաղկեց սերիալային բիզնեսը՝ հասարակությանը հրամցնելով ընտանեկան բռնություն: Ու ոչ մեկը, անգամ հանրապետական որևէ կին որևէ անգամ չխոսեց հանրության գիտակցությունը խեղելու հաշվին փող աշխատող հեռուստաընկերությունների ավերածությունների մասին: Այսօր հանրապետական մի կին եթերում ՀՀԿ-ի անցած ուղու մասին էր խոսում, տեսնես հիմա կարդու՞մ է այս լուրը ու ի՞նչ է մտածում, որտե՞ղ են ընտանեկան բռնության պատճառները և ի՞նչ է արել ինքն այս հարցում՝ պատգամավոր լինելով»:

| | |
2825 | 0