Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի 100 հատ մեքենա էլ մտնի անցակետ՝ պարալիզացվելու է...». բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց

11:45, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
«Մի 100 հատ մեքենա էլ մտնի անցակետ՝ պարալիզացվելու է...». բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ Տրանսպորտի և կապի նախարարության ուշադրությունը հրավիրելով Բագրատաշենի անցակետում կուտակված 300-ից ավելի և Վրաստանում կուտակված աջ ղեկերով մեքենաների խնդրին՝ առաջարկելով հարցի լուծման իրենց տարբերակները: «1500 մեքենա պատվիրված է և գալիս է սահման: Արդեն ունենք 4 մեքենա, որոնք մեծ մեքենաները ջարդել, թողել գնացել են: Եթե հիմա մի 100 հատ էլ մեքենա մտնի անցակետ, ուղղակի պարալիզացվելու է»,- բողոքում էին նախաձեռնության անդամները: Նրանք նշեցին, որ դեմ են աջ ղեկով մեքենաների՝ որպես պահեստամասեր ներկրվելուն, ինչպես նաև՝ ղեկը աջից ձախ տեղափոխելուն, որն իրենից վտանգ է ներկայացնում:

«Հնարային քննարկումների ժամանակ մարդիկ դուրս եկան, պայքարեցին իրենց աջ ղեկով մեքենաների ներմուծման համար, բայց արդյունքում էս վիճակն է: Մենք հույս ունեինք, որ Կառավարությունը կաջակցի մեզ այս հարցում, կվերանայի օրենքի նախագիծը, սակայն կարծես, նոր Կառավարությունն էլ միտք չունի հնի սխալները ուղղել»,- դժգոհում էին ակցիայի մասնակիցները: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների պահանջն այս պահին մեկն է՝ թույլ տալ ներկրել Բագրատաշենի անցակետում կուտակված աջ ղեկով մեքենաները և լսել այս խնդրի հետ կապված իրենց առաջարկները:

3709 | 0
Facebook