Իսրայելի և Պաղեստինի խմբավորումները, այդ թվում «ՀԱՄԱՍ»-ը, փոխադարձ հրթիռակոծությունից հետո հրադադար են կնքել, հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինցի ուժայինների ներկայացուցչին:
Նշվում է, որ փոխադարձ հրթիռակոծությունը գրեթե մեկ օր է տևել:
Հրադադարի ռեժիմը հաստատվել է Եգիպտոսի միջնորդությամբ:
Պաղեստինյան խմբավորումները հայտնել են, որ հրադադարի ռեժիմը կգործի այնքան ժամանակ, «մինչ Իսրայելն իրականացնում է իր պայմանը»:
Ավելի ուշ տեղեկություն է հայտնվել, որ ընդհանուր առմամբ Գազայի հատվածից 460 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ:
Համացանցում է հայտնվել հրթիռակոծության պահը: