Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Պանթեոնը կորցնում է ինձ համար իր իրական իմաստը». Վարդան Հարությունյան

10:03, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
«Պանթեոնը կորցնում է ինձ համար իր իրական իմաստը». Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ դեռ պատանի էի ու դպրոցական, մտածում էի՝ երբ դպրոցն ավարտեմ ու ուսման նպատակով Երեւան գնամ առաջին տեղը, որ պետք է այցելեմ Պանթեոնն է լինելու։ Շարադրության պես մի բան էի գրել, որտեղ Պանթեոն բառի բոլոր տառերը մեծատառերով էի գրել։
     Մինչև այսօր հիշում եմ իմ առաջին այցը Պանթեոն եւ Ծիծեռնակաբերդ։ Աներեւակայելի զգացողություն էր։
     2007 թվականից սկսած պանթեոնը կորցնում է ինձ համար (երեւի ոչ միայն ինձ համար) իր իրական իմաստը։ Սովորական գերեզմանոց է դառնում ու փոքրատառով գրելը կարող է եւ մեծ սխալ չհամարվել։
     Այնտեղ ամփոփված իրական մեծերն իրենց մեծությունը չեն կորցնում, հաստատ, այդ մենք ենք փոքրանում ու չնչինանում»։

| | |
8988 | 2