Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին». Վիգեն Սարգսյան

09:35, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
«Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին». Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին: Դրանք պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ: Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերն օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի: Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում»:

3198 | 10
Facebook