Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

Ովքե՞ր են ՔՊ ցուցակում հայտնված նախկին ՀՀԿ-ականները. «Հրապարակ»

09:20, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Ովքե՞ր են ՔՊ ցուցակում հայտնված նախկին ՀՀԿ-ականները. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հակառակ հավաստիացումներին, որ «ՔՊ» ցուցակում չեն լինելու նախկին իշխանավորներ, նախկին ՀՀԿ-ի դերակատարներ, առավել ևս՝ «տասովշչիկներ», մենք տեղեկացանք, որ Սյունիքից կառաջադրվի նախկին ՀՀԿ-ական Տիգրան Կարապետյանը։ Նա Սյունիքի նախկին մարզպետ Վահե Գրիգորյանի մտերիմներից է, գործարար, որը նաև Գորիսի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել։ «ՔՊ»-ի ռեյտինգային ցուցակով 5-րդ ընտրատարածքում` Արարատի մարզում, կառաջադրվի նաև Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը, ով եղել է նախկին ՀՀԿ-ական, մոտ 10 տարի՝ նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի օգնական-խորհրդականը, սկսած 2001-ից և 2012-15թթ-ին։

Օգնել է ներկայիս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Բոլոր ընտրություններում եղել է ՀՀԿ տարածքային շտաբի ակտիվ դերակատարներից։ Նրա առաջադրումը տեղի կուսակտիվի շրջանում դժգոհություն է բարձրացրել։ Ի դեպ, նրա ղեկավարած հիմնադրամը հովանավորում է Արթուր Աբրահամի հորեղբայրը՝ Գագիկ Ադիբեկյանը, ով լավ հարաբերություններ ուներ նախկին իշխանությունների հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, իսկ վերջինիս մոտ բարեխոսել է մարզպետի բարեկամ Լիլիթ Միրզախանյանը, ում հետ Հովհաննիսյանը մտերմիկ հարաբերություններ ունի»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
6037 | 0