Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Միջազգային

Արոնյանն ընթանում է «Tata Steel India» կայծակնային շախմատի մրցաշարի 3-րդ հորիզոնականում

22:20, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Արոնյանն ընթանում է «Tata Steel India» կայծակնային շախմատի մրցաշարի 3-րդ հորիզոնականում

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ընթանում է «Tata Steel India Chess 2018» մրցաշարը: Մրցաշարն անցկացվում է արագ և կայծակնային շախմատի կանոններով: Այսօր կայացած կայծակնային շախմատի 9 պարտիաներում Արոնյանը հաղթել է Ռամեշբաբու Պրագնանանադհային, Սերգեյ Կարյակինին և Վիշվանաթան Անանդին, ոչ-ոքի խաղաց Սանթոշ Վիդիտի, Հիկարու Նակամուրայի, Սուրյա Գանգուլի, Ուեսլի Սոյի, Շախրիյար Մամեդյարովի հետ, պարտվեց Փենթալա Հարիկրիշնային։ Կայծակնային շախմատի մրցաշարի 9 տուրերից հետո Արոնյանը 5,5 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում։ 1-ին հորիզոնականում է Հիկարու Նակամուրան, երկրորդում՝ Ուեսլի Սոն։

| | |
1741 | 3
Facebook