Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամուսնու դաժան ծեծի հետևանքով 20-ամյա կինը մահացել է. ամուսինը ձերբակալված է

20:00, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ամուսնու դաժան ծեծի հետևանքով 20-ամյա կինը մահացել է. ամուսինը ձերբակալված է

Ձերբակալվել է Երևանում նոյեմբերի 11-ին, կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա Իլլարիոն Ն-ն:

Հիշեցնենք, որ 20-ամյա կինը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Նշենք, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թվականին ծնված Քրիստինե Ի.-ին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թվականին ծնված Իլլարիոն Ն.-ն ձեռքերով հարվածել է կնոջը՝ պատճառելով վնասվածքներ: Նոյեմբերի 12-ին՝ ժամը 22:00-ին, Քրիստինե Ի.-ն, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

| | |
6293 | 1
Facebook
COMMENT.am