Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Եթե ձեր եռյակի 1-ին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, 2-րդ տեղում՝ Նիկոլի «դուխով» կեպկեն, 3-րդում՝ Նիկոլի հազը, դուք մեկ ա 80% ձայն եք հավաքելու». Արմեն Աշոտյան

17:50, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
«Եթե ձեր եռյակի 1-ին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, 2-րդ տեղում՝ Նիկոլի «դուխով» կեպկեն, 3-րդում՝ Նիկոլի հազը, դուք մեկ ա 80% ձայն եք հավաքելու». Արմեն Աշոտյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, անդրադառնալով առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության վերաբերյալ փոխվարչապետերի հարցազրույցներին, ասաց. «Մեկն ասում է՝ մրցակիցներ չունենք, ՀՀԿ-ն մեզ մրցակից չէ, մյուսն ասում է՝ մենք արդեն հաղթել ենք: Տղերք, մի եղեք այդքան ինքնավստահ, որովհետև կործանումը սկսում է մեծամտությունից: Ախր եթե գլուխ եք գովում Նիկոլի շուքի, ստվերի տակ, հիշեք՝ եթե ձեր նախընտրական եռյակի 1-ին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, 2-րդ տեղում՝ Նիկոլի «դուխով» կեպկեն, 3-րդ տեղում՝ Նիկոլի հազը, դուք մեկ ա 80% ձայն եք հավաքելու: Իսկ եթե ռեյտինգայինով, այնտեղ որտեղ ես եմ դնում, դնի ոչ թե կոնկրետ անձ, այլ Նիկոլի սելֆիի ձողիկը, էլի 1-ին տեղն է գրավելու: Էս նիկոլամանիայի պտուղներից քաղեք, բայց մի թափահարեք: Դուք ունեք գուցե լումա, բայց ոչ այնքան, որ քաղաքական այդ ժառանգությունը վերագրեք ձեզ»:

| | |
5634 | 13
Facebook