Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մինչև էս փչացած համակարգը փոխվի՝ տասնյակ տարիներ են պետք». Լիզա Ճաղարյան

19:05, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
«Մինչև էս փչացած համակարգը փոխվի՝ տասնյակ տարիներ են պետք». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև վերջ կարդացեք։ Կնոջը ծեծել է այնքան, որ կինը մահացել է, հետո ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տվել ու ազատ է արձակվել։ Ա՛յ, էսպիսի մարդասեր, անասնասեր ոստիկանություն ունենք։ Դե բա՝ հո 4000 դրամ գողացած չորս երեխայի մայր չի, որ մի քանի տարով ազատազրկեն։ Մինչև էս փչացած, անասնացած իրավական համակարգը գոնե մի քիչ փոխվի, տասնյակ տարիներ են պետք։ Իսկ մեր «ավանդական» ընտանիքներով հիացող «հայեցիներին» էլ ասեմ՝ շարունակեք մեծ-մեծ ու տափակ ճառեր ասել, որ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիր չկա, կնԳանն էլ ծեծըմ են, որովհետև սիրըմ են»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին` ժամը 09.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին: Վերջինս նոյեմբերի 12-ին, գիտակցության չգալով, մահացել էր:

4159 | 2
Facebook