Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

Գալուստ Սահակյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանին

15:50, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Գալուստ Սահակյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի քաղաքական գործունեության ու առաջիկա ընտրություններում Հանրապետականի շանսերի մասին, ասել է. «Ալեն Սիմոնյանը կարծում եմ` ինչ-որ ժամանակ կգա, տարիներ հետո, որ կդառնա քաղաքական գործիչ: Այսօր ինչ-որ խոսվում է, դա քաղաքական բնույթի խոսակցություններ չեն... Հանրապետականը, եթե նույնիսկ ձայն էլ չհավաքի, ապա նա կմնա ամենակարևորագույն կուսակցությունը հասարակության մեջ: Բայց գտնում եմ, որ Հանրապետականը ձայն կհավաքի և ասում եմ, որ եթե նույնիսկ մի քանի հոգի հանրապետականներ լինեն ԱԺ-ում, իմացեք, որ ամբողջ քաղաքական ծրագրերը և դրանց քննարկումներն ու վերլուծությունները կայանալու են նրանց միջոցով, նրանց հետ միասին: Իհարկե մեր ընդդիմադիր գործունեությունը չի գնալու այն ճանապարհով, որպեսզի մենք տեսնենք` ինչքան վատ է աշխատում իշխանությունը, այնքան լավ մեզ համար. մենք ասում ենք` իշխանությունը պիտի լավ աշխատի, ինչքան լավ աշխատի, մենք այդ իշխանության հետ կգնանք ճանապարհ»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանն «Ազատության» եթերում կասկածի տակ էր դրել ՀՀԿ-ի ներկայությունն ապագա Աժ-ում: «Ես ռեալ չեմ համարում ՀՀԿ-ի ներկայությունն ԱԺ-ում: Իրենք պետք է անկեղծ լինեն և այս քննադատությունները ևս մեկ անգամ ընթերցեն ու հրաժարվեն այս ընտրություններին մասնակցել: Այս ընտրությունները ունենալու են ենթավերնագիր և այդ ենթավերնագիրը լինելու է ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հեռացումը»:

| | |
5238 | 1