Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

«Որպեսզի սիրտը, Աստված չանի՝ չկանգնի, պետք է շատ նուրբ գործել». Հայկ Մարության

15:10, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
«Որպեսզի սիրտը, Աստված չանի՝ չկանգնի, պետք է շատ նուրբ գործել». Հայկ Մարության

Այսօր Երևանի ավագանու նիստից հետո լրագրողները քաղաքապետին կադրային քաղաքականության վերաբերյալ հարցեր ուղղեցին. «Մենք տեսանք, որ Կամո Արեյանը շարունակեց աշխատել խորհրդականի պաշտոնում, Հենրիկ Նավասարդյանը տեղում է, նախկին վարչության պետերը նույնպես, որոնց գործունեությունը հանրությունը կապում էր որոշակի երևույթների ու խնդիրների հետ. ինչպե՞ս եք վերաբերվում նրանց հետ աշխատանքը շարունակելը», հարցին, քաղաքապետը պատասխանեց. «Իմ ընկերներից մեկը ճիշտ նկատեց՝ մենք հիմա աշխատող սրտի վրա աշխատանքներ ենք տանում: Մենք վիրահատում ենք աշխատող սիրտը: Եվ սիրտը մեր քաղաքն է: Որպեսզի սիրտը, Աստված չանի՝ չկանգնի, պետք է շատ նուրբ գործել: Այսինքն՝ փոփոխությունները լինելու են փուլերով: Եթե մեկ օրում բոլորին փոխես՝ լուրջ խնդիր կունենանք, այնպես որ, այս մարդիկ, ովքեր մնացել են իրենց տեղերում, չի նշանակում, որ չեն փոփոխվելու, իսկ փոփոխությունները դուք ինքներդ կտեսնեք ընթացքում»:

Հարցին՝ «Կամո Արեյանն ի՞նչ խորհուրդներ է տվել Ձեզ այս ընթացքում», քաղաքապետն ասաց. «Բազմիցս ասել եմ՝ այս մարդն ունի ինստիտուցիոնալ հիշողություն, մեծ գիտելիքներ քաղաքի տնտեսության, առավել ևս կոմունալ մասով: Եվ ինքն այս գիտելիքները ծառայեցնում է ի նպաստ մեր բնակիչների»:

| | |
4382 | 2