Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Բելառուսի նախագահին

15:00, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Բելառուսի նախագահին

«Հայաստանն ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը», այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակ, որը վերաբերում է 6 անդամ պետություններին: Եվ, բնականաբար, այս զարգացումն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակներում դեռևս նմանօրինակ զարգացումների վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն կա: ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Ինչ վերաբերվում է այս իրադրությանը, պետք է նշեմ, որ դա, ի վերջո, կոռեկտ չէ»,- ասել է Նաղդալյանը՝ նկատի ունենալով կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսում Ադրբեջանի դեսպանի միջև երեկ տեղի ունեցած քննարկումը:

11154 | 0
Facebook