Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կարող է տեղի ունենալ Միլանում

13:05, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կարող է տեղի ունենալ Միլանում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներին առաջարկել են հանդիպել Միլանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ համանախագահներն առաջարկել են կազմակերպել հանդիպումը մինչև տարեվերջ՝ Միլանում ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակում:

Նաղդալյանի խոսքով՝ հանդիպման մանրամասների մասին հանրությանը կտեղեկացվի:

Նշենք, որ դեկտեմբերի 6-7-ը Միլանում կկայանա ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

2294 | 0
Facebook