Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ ուժերը կարծում են, որ հնարավոր է վերականգնել քաղաքական կուսությունը». Արմեն Դանիելյան

15:20, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
«Այդ ուժերը կարծում են, որ հնարավոր է վերականգնել քաղաքական կուսությունը». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտահերթ ընտրությունները «նոր շունչ են հաղորդում» բոլոր քաղաքական ուժերին, առավելապես` նախկին իշխանություններին. նրանք «երազում են» դուրս գալ ձախողվածի և մերժվածի վիճակից և վառ գույներով ներկայանալ հանրությանը... Նրանցից շատերը ձգտում են «վերափոխվել» թե՛ գաղափարապես, և թե՛ արտաքնապես:
     Կհաջողվի արդյոք նրանց քաղաքական մանիպուլիացիաների արդյունքում հասնել որոշակի «հաջողությունների»... Կարծում եմ՝ ո՛չ չի հաջողվի, քանզի մարդկային հիշողությունը կարճ չէ, ինչպես իրենք ենթադրում են...

Հ.Գ. Այդ քաղաքական ուժերը չեն կարող օգտվել անգամ «ավանդական բժշկական միջոցներից». նորաձև երևալու տեսանկյունից նրանց չեն կարող օգնել նաև պլաստիկ վիրաբույժներն ու «գեղեցկության ներարկումները»:

Հ.Գ. Բանն այն է, որ այդ ուժերը կարծում են, որ հնարավոր է իրենց պալատական «քարտուղարուհիների» և «ծաղրածուների» միջոցով վերականգել անդառնալիորեն կորցրած քաղաքական անմեղությունը կամ ավելի ճիշտ կլիներ ասել՝ անհայտ հանգամանքներում կորցրած քաղաքական կուսությունը:

Հ.Գ. Եվ նախընտրական այս փուլում քաղաքական մարմնավաճառներն այնքան շատ են, ովքեր ուզում են վերականգնել «կուսաթաղանթը», որ անգամ դժվար է պատկերացնել:

Հ.Գ. Այդ ուժերը պետք է պարզապես հիշեն, որ կային ժամանակներ, երբ ոչ կույս հարսներին թարս նստեցնում էին էշին և ետ ուղարկում: Իհարկե ժամանակները փոխվեցին, և հիմա «հարսները» գտել են այդ շատ ինտիմ, բայց բոլորի հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցի լուծումը: Սակայն սա ամենևին էլ չի վերաբերվում միլիոնավոր մարդկանց թալանած և գաղթական դարձրած քաղաքական մարմնավաճառներին... Իմ գրառումները խիստ են, գուցե անգամ անողորմ, ես ոչ ոքի չեմ խնայում։ Այսպես է նախևառաջ այն պատճառով, որ ես ուրիշ կերպ երբեք էլ չեմ մտածել, և երկրորդ, որովհետև այսպես է պահանջում իմ ժողովրդին վիճակված սոսկալի դժվար կյանքը, այսպես է պահանջում տարրագիր դարձած միլիոնավոր իմ հայրենակիցների շահը… Ես անխնա եմ նախևառաջ դեպի ինձ՝ գիտակցելով, որ ինձ մեծ դժավարություններ են սպասվում...»:

3884 | 0
Facebook