ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում աշխատող ադրբեջանցի լրագրող Նամիք Հասանովին կասկածում է արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ կապի համար: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին ասել է ինքը՝ Հասանովը:
Նրա խոսքով՝ վերջին 8 տարում ինքն աշխատել է ռուսական և ադրբեջանական տարբեր ԶԼՄ-ներում:
Բաքու հերթական այցից հետո ռուս-ադրբեջանական սահմանին նրան հայտնել են, որ անվտանգության դաշնային ծառայությունը նամակ է ուղարկել, որում ասվում է, որ նա կասկածվում է լրտեսության համար:
Ընդ որում, ոստիկանության խոսքով, նա արդեն երկրորդ անգամն է նման նամակ ստանում: Նամակներից մեկը վերաբերել է հայտնի քրեական հեղինակությանը:
Ն. Հասանովին հանձնել են ադրբեջանական կողմին և նախազգուշացրել, որ Ռուսաստան վերադառնալուն պես նրան կձերբակալեն: