Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միʹ արեք ձևական բաներ». Հակոբ Բադալյանը` Ճանապարհային ոստիկանությանը

14:50, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
«Միʹ արեք ձևական բաներ». Հակոբ Բադալյանը` Ճանապարհային ոստիկանությանը

Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրված է. «Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս Երևան քաղաքում ավելացել են հեծանվորդները, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում առաջարկում է Երևան քաղաքի Իսակովի, Արշակունյաց, Տիգրան Մեծ, Խանջյան, Կորյուն, Սայաթ-Նովա, Թումանյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Բաղրամյան, Աբովյան, Արգիշտի և Սարյան փողոցների 1-ին երթևեկելի գոտու կամ որոշ տեղերում՝ մայթերի մի մասը գծանշումով առանձնացնել և հատկացնել հեծանվային երթուղու համար, որը կկահավորվի նաև կից ներկայացված համապատասխան ճանապարհային նշանով: Խնդրվում է առաջարկությունները մինչև 2018թ. նոյեմբերի 25-ը հասցեագրել info@roadpolice.am էլեկտրոնային փոստին և Ճանապարհային ոստիկանության Ֆեյսբուքյան էջին: ՀՀ ոստկանություն»:

Այս թեմայի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը. «ՃՈ-ն նախատեսում ա Երևանի որոշ փողոցների երթևեկելի գոտու 1-ին գծում հեծանվաուղու տեղ հատկացնել, թե բա հեծանվորդները շատացել են: Միʹ արեք ձևական բաներ: Դրանով հեծանվորդների պայմաններն ավելի հարմարավետ չեք դարձնելու, փոխարենն ավելորդ խնդիրներ եք առաջացնելու երթևեկության համար: Հեծանվաուղիների հարցը պետք ա դիտարկել Երևանի ճանապարհային երթևեկության համակարգի արդիականացման ամբողջական կոնցեպտում: Վերջ տվեք էդ ոտքի վրա կիսատ-պռատ քայլերին»:

4155 | 1
Facebook