Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռիսկերը մեծ են». Ալեն Սիմոնյան

10:45, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
«Ռիսկերը մեծ են». Ալեն Սիմոնյան

ԱԺ-ն քննարկում է «Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու և շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքի նախագծերի մասին» փաթեթը: «Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է ամենակարևոր, առանցքային, նշանակալի օրինագծերից մեկը: Իմ կողմից ներկայացված նախագծով ՀՀ-ում օրենքի ուժով արգելվելու է բոլոր տոտալիզատորների գործունեությունը՝ տեղական, թե միջազգային, գրասենյակների տեսքով, թե համացանցի: Մինչև նախագծի քննարկումը, հորդորում եմ իմ գործընկերներին միասին լուծել այս խնդիրը»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Ելք»-ից Ալեն Սիմոնյանը նշեց, որ ռիսկերը մեծ են, ուստի լայնածավալ քննարկումներ պետք է իրականացվեն:

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ հարցի քննարկումն ու քվեարկությունն այսօր տեղի չի ունենա:

3804 | 0
Facebook