ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Россия 24» հեռուստաալիքին: Լրագրող Նիկոլայ Սվանիձեի հետ զրույցում, ով ժամանել է Երևան, Քոչարյանը պատմել է ինքնակենսագրական գրքի մասին, որում խոսվում է Խորհրդային միության փլուզման տարիների մասին:
Խոսելով այդ դարաշրջանի մասին՝ Ռ. Քոչարյանը նշել է, որ սովետական իշխանությունն այդ ժամանակաշրջանում նոր և ստեղծագործ ոչինչ չէր կարողանում առաջարկել հանրությանը, իսկ Ղարաբաղում լրջորեն հավատում էին հայտարարված Վերակառուցման գաղափարին:
Քոչարյանի խոսքով՝ Սովետական միությունում խնդիրները «խլացել են, սակայն չեն անհետացել»:
Ռ. Քոչարյանը պատմել է նաև Ղարաբաղում դժվարությունների մասին:
«Մենք ապրում էինք կանխատեսելի երկրում, որտեղ յուրաքանչյուրի ապագան հասկանալի էր. աշխատանքը, կարիերան և մնացած ամեն ինչ: 2-3 տարում հայտնվեցինք այլ իրավիճակում: Եվ զգացողություն կար, որ այդ իրավիճակը կարող է հանգեցնել ոչ միայն գաղափարական, այլ նաև ֆիզիկական կործանման»,- հիշողություններով կիսվել է Ռ. Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: