Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Տերևաթափ» օպերացիա Վանաձորում. բերման է ենթարկվել քրեական աշխարհին հայտնի 10 երիտասարդ

01:30, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
«Տերևաթափ» օպերացիա Վանաձորում. բերման է ենթարկվել քրեական աշխարհին հայտնի 10 երիտասարդ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները հատուկ ոստիկանական օպերացիա են իրականացրել «Տերևաթափ Վանաձորում» անվանումով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանական «Տերևաթափը» տեղի է ունեցել Վանաձոր քաղաքում, ժողովրդին հայտնի «Նավակ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղից ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթակվել Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Հակոբյանը, ով հանցագործ աշխարհում «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» եղբոր տղան է՝ «Կոկս» մականվամբ, Վեդի քաղաքի բնակիչ, 29-ամյա Դավիթ Խուբլարյանը, Օշական գյուղի բնակիչ, 28-ամյա Աշոտ Ավագյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Նարեկ Օհանյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Հովասափյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Սեյրան Մինասյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 27-ամյա Կարեն Սաֆարյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Արմեն Ղազարյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 20-ամյա Դավիթ Հակոբյանը և Վեդի քաղաքի բնակիչ, 25-ամյա Մաքսիմ Խաչատրյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք բոլորը նախկինում եղել են մի քանի անգամ դատապարտված և բերման են ենթարկվել թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և ձեռք բերելու կասկածանքով:

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

| | |
16351 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am