Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

ՊՆ-ն զինվորական համազգեստի հայկական բրենդ է մշակել. Դավիթ Տոնոյան

18:45, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
ՊՆ-ն զինվորական համազգեստի հայկական բրենդ է մշակել. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը «Armenian Army» անվամբ համազգեստներ կստեղծի:

«Տարբեր երկրների զինված ուժեր ունեն իրենց զինվորական արանքանիշերը։ Այն, ինչ ես կրում եմ դիրքեր այցելելիս, ԶՈՒ պաշտոնական համազգեստը չէ։ Քանի որ ես քաղաքացիական եմ, կարծում եմ, որ չպետք է զինված ուժերի համազգեստ կրեմ։ Մենք այդպիսի բրենդ ենք մշակել, որպեսզի գովազդենք բանակը»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, որ այդ բրենդի հագուստները կարվելու են Հայաստանում։

| | |
4305 | 0