Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը կոչով դիմել է ԼՂ հակամարտության կողմերին

16:25, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը կոչով դիմել է ԼՂ հակամարտության կողմերին

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին:

«Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում պահպանվում է հարաբերական կայունությունը, նվազում է «լռության» ռեժիմի խախտման թիվը: Կողմերին կոչ ենք անում լրացուցիչ միջոցներով ամրապնդել լարվածության նվազեցման դրական միտումը»,- ասել է Լուկաշևիչը:

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները վերականգնվել են, իսկ հակամարտության արդյունավետ և փոխզիջումային կարգավորման գլխավոր պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համարում են հրադադարը:

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ միջնորդների ջանքերը բարձր գնահատականի են արժանի:

5900 | 3
Facebook