Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ սամբիստները 3 մեդալով են վերադառնում աշխարհի առաջնությունից

16:15, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Հայ սամբիստները 3 մեդալով են վերադառնում աշխարհի առաջնությունից

Նոյեմբերի 8-ից 11-ը Բուխարեստում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են երեք մեդալ:
     Մարզական սամբո մրցաձևում 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը դարձել է առաջնության արծաթե, 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր: Մարտական սամբո մրցաձևում 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը նվաճել է արծաթե մեդալ:
     Սամբոյի ՀՀ հավաքականը մրցավայր էր մեկնել թիմի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի գլխավորությամբ:

| | |
1519 | 0
Facebook
COMMENT.am