Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

Մանե Թանդիլյանը՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին

15:37, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Մանե Թանդիլյանը՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության վերջնական քննարկման եմ ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի ներդրվում է նվազագույն կենսաթոշակ հասկացությունը: Անկախ կենսաթոշակի չափից, այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու, որը 2019թ պետական բյուջեի նախագծում դրված հաշվարկների համաձայն կազմելու է 25,500 դրամ: Միևնույն ժամանակ, կառավարության որոշման նախագծով նախատեսվում է նաև 25,500 սահմանել նաև ծերության, կերակրողին կորցնելու և հաշմանդամության նպաստների նվազագույն չափը: Նշված փոփոխությունը վերաբերվելու է մոտ 80,000 քաղաքացու: Համոզված եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք ավելի մեծ խմբերի համար ավելի մեծ չափով փոփոխություններ կատարել: Թոշակառուները մեր հասարակության դիմագիծն են և նրանց նկատմամբ պետության պարտավորությունը ներառում է նաև վերաբերմունք իրենց կատարած աշխատանքի և նվիրման համար, ինչի շնորհիվ է նաև, որ մենք ունենք ավելի լավ և ուժեղ Հայաստան կառուցելու հնարավորություն»:

| | |
3750 | 0