Հոլիվուդյան հայտնի դերասան 48-ամյա Ջերարդ Բաթլերը վերադարձել է Մալիբուի իր տուն և հայտնաբերել, որ այն այլևս չկա. շենքը, ինչպես նաև դրա դիմաց կայանված մեքենան ամբողջությամբ ոչնչացվել են:
Դերասանը լուսանկարվել է մոխրացած տան դիմաց և Twitter-ի իր էջում գրառում կատարել.
«Տարհանումից հետո վերադարձա Մալիբուի իմ տուն: Ծանր ժամանակներ են Քալիֆորնիայի համար: Ոգեշնչված եմ հրշեջների խիզախությամբ: Շնորհակալություն @LAFD»:
Նշենք, որ Բաթլերը միակ հայտնին չէ, ով տուժել է անտառային հրդեհներից: Ավելի վաղ տարհանվել էին ռեժիսոր Գիլմերո դել Տորոն, երգչուհի Լեդի Գագան, Քարդաշյանների ընտանիքը, դերասան Ուիլ Սմիթն ու այլ հայտնիներ:
Քալիֆորնիայում մոլգենող անտառային հրդեհների հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 31 մարդ: