Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դրական եզրակացություն՝ 2019թ. պետական բյուջեի նախագծին

11:40, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Դրական եզրակացություն՝ 2019թ. պետական բյուջեի նախագծին

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին:

Հիշեցնենք՝ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Օրակարգում էր նաև Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:

Նշենք, որ բյուջեի նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

2789 | 0
Facebook