Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով կանայք և երեխաներ են զոհվել

11:00, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով կանայք և երեխաներ են զոհվել

Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը:

Զոհերի թվում կանայք և երեխաներ կան:

Նշվում է, որ ավիահարվածը հասցվել է Հաջին քաղաքի ուղղությամբ:

Հաջինի ուղղությամբ միջազգային կոալիցիայի երկրորդ ավիահարվածն է: Նախօրեին հաղորդվել է նման հարձակման հետևանքով 26 սիրիացու մահվան մասին:

5505 | 0
Facebook