Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն ու Պուտինը Փարիզում քննարկում են անցկացրել

10:05, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Թրամփն ու Պուտինը Փարիզում քննարկում են անցկացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում քննարկել են «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» մասին համաձայնագրի շուրջ իրավիճակը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

Գործակալության տեղեկություններով՝ Թրամփն արդյունավետ քննարկում է անցկացրել Պուտինի և համաշխարհային մյուս առաջնորդների հետ:

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Սիրիայի իրավիճակը, պատժամիջոցները, Չինաստանն ու ԿԺԴՀ-ն:

Ընդ որում, Պուտինը նշել է, որ «շատ լավ» քննարկում է տեղի ունեցել:

Նշենք, որ երեկ Փարիզում Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ:

8116 | 5
Facebook