FAF-ը հայտարարություն է տարածել
![]() FAF ֆան-շարժումը հայտարարություն է տարածել. «Այսօր երեկոյան կմեկնարկվի ավտոբուսով ռեկորդային՝ 5000 կմ-անոց ճանապարհը՝ դեպի Լիխտեյնշտեյն։ FAF-ականները կհատեն 4 պետական սահման և կանցնեն 8 երկրների տարածքով մինչև Լիխտեյնշտեյն. միակողմանի ճանապարը կտևի շուրջ 4 օր։ Ինչպես գիտենք, Ազգերի լիգայի մնացած 2 խաղերում, մեր հավաքականի հաջող ելույթները բավարար չեն լինելու խմբից դուրս գալու ուղեգիրը նվաճելու համար, այդ իսկ պատճառով FAF-ը իրականացնում է բացառիկ ակցիա. մեր ընտրանու վերջին խաղից բացի FAF-ականները ներկա կգտնվեն նոյեմբերի 16-ի՝ Լիխտեյնշտեյն-Մակեդոնիա խաղին, և բոլոր հնարավոր եղանակներով կփորձեն նպաստել Մակեդոնիայի թիմի ձախողմանը։ Կարծում ենք՝ Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստները շատ կզարմանան 2-րդ խաղն անընդմեջ մեզ հանդիպելով: Կոչ ենք անում Լիխտեյնշտեյնին մոտ պետություններում բնակվող մեր հայրենակիցներին միանալ մեզ, ինչպես նոյեմբերի 19-ի՝ Լիխտեյնշտեյն - Հայաստան խաղին, այնպես էլ նոյեմբերի 16-ի՝ Լիխտեյնշտեյն - Մակեդոնիա հանդիպմանը: Կոնտակտային հեռախոսահամար՝ +372 54077186»,- նշված է հայտարարության մեջ։ |