Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Հայտնի են վոլեյբոլի Հայաստանի կանանց չեմպիոններն ու մրցանակակիրները

22:55, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
Հայտնի են վոլեյբոլի Հայաստանի կանանց չեմպիոններն ու մրցանակակիրները

Ավարտվեց վոլեյբոլի Հայաստանի կանանց առաջնությունը։ ԽՄՕՄՄ կանանց թիմը դարձավ բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն: Այսօր կայացան առաջնության կենտրոնական հանդիպումները՝ 3-4 տեղերի համար մրցեցին «Արցախ» - ՀՊԼՀ թիմերը։ Հանդիպումն ավարտվեց Արցախի կանանց թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով։ Եզրափակիչ խաղում մրցեցին Երևանը ներկայացնող՝ ԽՄՕՄՄ և «Նժդեհ» թիմերը: Լարված և հետաքրքիր խաղում ավելի ուժեղ գտնվեցին ԽՄՕՄՄ թիմի մարզուհիները՝ հաղթելով մրցակցին 3:0 հաշվով:
     ԽՄՕՄՄ թիմը Ռոբերտ Ջանիբեկյանի և Կարեն Շահբազյանի ղեկավարությամբ 3-րդ անգամ անընդմեջ հռչակվեց ՀՀ կանանց վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն:
     Առաջնության լավագույն խաղացողներ ճանաչվեցին՝
     1. Վերոնիկա Կոշկարյանը՝ ԽՄՕՄՄ
     2. Էդիտա Ղևոնդյանը՝ ԽՄՕՄՄ
     3. Աննա Գալուստյանը՝ «Նժդեհ»
     4. Մարիա Բաղդասարյանը՝ «Նժդեհ»
     5. Մելորա Մնացականյանը՝ «Արցախ»
     Առաջնության մասնակից թիմերը դասավորվեցին աղյուսակում հետևյալ կարգով՝
     1. ԽՄՕՄՄ
     2. «Նժդեհ»
     3. «Արցախ»
     4. ՀՊԼՀ
     5. «Սիսիան»

| | |
1184 | 0