Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի նախագահը հետևել է մարտավարական զորավարժությունների ընթացքին

20:50, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
Արցախի նախագահը հետևել է մարտավարական զորավարժությունների ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի և այլ պաշտոնյաների հետ միասին դիտել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունները:
     Նախագահն ընդգծել է, որ բանակաշինությունը, զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են ու կմնան պետության կարևորագույն խնդիրներից, և հետևողական աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվելու են:
     Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ և քննարկել գյուղում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
     Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

9980 | 0
Facebook