Սոմալիի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, այս մասին հայտնում է «Синьхуа» գործակալությունը: 60 քաղաքացի վիրավոր է, կան անհետ կորածներ:
Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի մասին: Նշվում էր, որ պայթել է մեքենայի մեջ տեղադրված երեք պայթուցիկ, իսկ երբ դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու փրկարարները, որոտացել է նաև չորրորդ պայթյունը: