Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

Երեկվա աղմկահարույց սպանության հեղինակը հայտնաբերվել է

18:20, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
Երեկվա աղմկահարույց սպանության հեղինակը հայտնաբերվել է

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, բերման է ենթարկվել Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Վարուժան Գյուրջինյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 9-ին, Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին փողոցում Երևան քաղաքի Պոպովի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Սանասար Բարսեղյանին սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները մի քանի հասցեներում են եղել և անգամ փակել են տվել Հայաստան դուրս եկող սահմանների անցակետերը, որպեսզի կասկածյալները չկարողանան Հայաստանից ճողոպրել։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղամարդու դի: Մահացածը հիվանդանոց էր տեղափոխվել Հովսեփ Էմին փողոցից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
17592 | 0
Facebook