Նորվեգիայի ԱԳՆ-ը հայտնել է 2019թ. Արդբեջանում իր դեսպանատունը փակելու և Թբիլիսիում դիվանագիտական առաքելություն բացելու մասին, գրում է Sputnik-georgia-ն:
«Վրաստանը եվրասիական տարածքում մեր գլխավոր գործընկերներից մեկն է: Տարիների ընթացքում Վրաստանն ընթացել է բարեփոխումների ճանապարհով, ինչը նրան առավել մոտեցրեց եվրոպական և եվրոատլանտյան կառույցներին: Նորվեգիան որոշել է դեսպանատուն բացել Վրաստանում: Այդպիսով ավելի հարմար կլինի հետևել տարածաշրջանային իրադարձությունների զարգացմանը»,- ասվում է Նորվեգիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Վրաստանն ու Նորվեգիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992թ. հունիսին: Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Նորվեգիայում բացվել է 2012թ.: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների պատասխանատուն կլինի Թուրքիայում գտնվող դեսպանատունը։ Միաժամանակ Նորվեգիան նախատեսում է գլխավոր հյուպատոսարան բացել Բաքվում։