Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Արտակ Զեյնալյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիություն ստանալու հարցի մասին

16:05, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
Արտակ Զեյնալյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիություն ստանալու հարցի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Ժիրայր Սեֆիլյանը չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվել է, ՀՀ արդարդատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը պատասխանել է. «Քաղաքացիությունը շնորհում է նախագահը, իսկ մենք դրական եզրակացությունը տվել ենք: Քաղաքացիություն տրամադրելու խնդիրը լուծված է»:

Նշենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Սեֆիլյանն օգոստոսի 1-ին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից պատասխան էր ստացվել, որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ըստ էության արձանագրում է, որ չկա Ժիրայր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն և կամք և, եթե Ժիրայր Սէֆիլյանը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա կարող է դիմել դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ։

| | |
4155 | 4
Facebook