Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Միջազգային

Ուժգին ջրհեղեղ Հորդանանում. կան զոհեր (տեսանյութ)

15:05, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
Ուժգին ջրհեղեղ Հորդանանում. կան զոհեր (տեսանյութ)

Հորդանանում ուժգին ջրհեղեղի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, հաղորդում է CNN-ը: Զոհերի թվում մեկ երեխա կա:

Զոհված երեխան Մադաբա նահանգից է եղել, նրա ընտանիքը մեքենայով հայտնվել է ջրի տակ: «Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնողական աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ հաջողվել է 60 մարդու փրկել, նրանցից 9-ը տեղափոխվել է հիվանդանոց:

Բացի այդ, մայրուղիները ջրով են ծածկվել, երթևեկությունը դժվարացել է:

Հորդառատ անձրևները չեն դադարում Հորդանանում ուրբաթ օրվանից: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ դրանք չեն ավարտվի նաև այսօր:

Ուժգին ջրհեղեղ Հորդանանում
| | |
6661 | 0
Facebook