Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողություններ չի ծրագրում». Բոլթոն

14:05, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
«ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողություններ չի ծրագրում». Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Փարիզում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի կարծում, որ Թեհրանը կհրաժարվի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից, փոխանցում է AP-ը:

«Եթե նույնիսկ իրադարձությունները նման կերպ զարգանան, ապա Վաշինգթոնը կրկին Իրանի դեմ ռազմական գործողություններ ծավալելու մտադրություն չի ունենա»,- ասել է Բոլթոնը:

Միևնույն ժամանակ, Բոլթոնը նշել է, որ Իրանը չի հետևում գործարքի դրույթներին:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ստորագրվել էր 2015թ. մայիսին Իրանի և «Վեցնյակի» միջնորդների միջև (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա):

Ավելի վաղ Իրանը Վաշինգթոնին մեղադրել էր մարդկության դեմ հանցագործությունների համար:

8498 | 1
Facebook