Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը հայտնել է iPhoneX-ի և MacBook Pro-ի թերությունների մասին

13:20, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
Apple-ը հայտնել է iPhoneX-ի և MacBook Pro-ի թերությունների մասին

Apple ընկերությունը հայտնել է իր iPhoneX սմարթֆոններում և MacBook Pro նոութբուքերում թերությունների մասին: Այս մասին ասվում է Apple-ի կայքում:

Նշվում է, որ iPhoneX-ի օգտատերերը կարող են բախվել սենսորային էկրանի հետ կապված խնդիրների հետ: Թերության դեպքում էկրանը կարող է չարձագանքել օգտատիրոջ հրահանգներին կամ աշխատել ինքնուրույն:

Ինչպես նաև հաղորդվում է, որ 13-դյույմանոց MacBook Pro-երի (գնված 2017թ. հունիսից-2018թ. հունիսը) օգտատերերը կարող են բախվել կոշտ սկավառակների թերությունների հետ, որի հետևանքով, հնարավոր է, օգտատերերը կորցնեն իրենց անձնական տվյալները:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ iPhoneXR-ի արտադրությունը կրճատվել է ցածր պահանջարկի պատճառով:

12181 | 0
Facebook