Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նոր իշխանությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել». Հայկ Մարտիրոսյան

12:40, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
«Նոր իշխանությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախիջևանում ադրբեջանական դիրքերի առաջխաղացումն ու ռազմական ինֆրաստրուկտուրայի տեղադրումը առաջիկա պատերազմի նախապատրաստական աշխատանքն է: Ակնհայտ է, որ Նախիջևանից Զանգեզուրը կտրելու և Երևանին մի քանի հարված հասցնելու ադրբեջանական պլաններին ՀԱՊԿ-ը չի խանգարելու: Եվ մինչդեռ Սերժ Սարգսյանի իշխանությունը ուղղակիորեն ոչինչ չէր անելու, Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել, այդ թվում և ռազմական: Ուղղակի և միայն դիտարկելն այլևս անընդունելի է: Պետք է հուսալ, որ մինչ այս պահը ճիշտ հայտարարություններ արած պետության ղեկավարը, ընտրություններից հետո նաև հստակ գործողություններ կնախաձեռնի:

Միևնույն ժամանակ այսպիսի պայմաններում Երևանում ադրբեջանցիների հետ խաղաղություն հաստատելու որոշ քաղաքական ուժերի և հանրային ակտիվիստների քարոզները, քանի դեռ Ադրբեջանում հակառակն է արվում, պետք է դիտարկել որպես դավաճանական պրոպագանդա և ներքին սաբոտաժ` հօգուտ թշնամու:

Անկախ ներհայաստանյան գործընթացներից` պատերազմը, ցավոք, մոտենում է»:

4520 | 1
Facebook