Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

Կիրո Մանոյանը Արմեն Սարգսյանի՝ Գյումրի կատարած այցի մասին

12:20, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
Կիրո Մանոյանը Արմեն Սարգսյանի՝ Գյումրի կատարած այցի մասին

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Գյումրի կատարած այցից: Նա գրել է.«Նախագահ Արմեն Սարգսյանը ՝ Գյումրու «Արեգակ» սրճարանում, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և իրենց ծնողները…

Այնտեղ ստեղծված է օրինակելի մի միջավայր՝ ներառական սրճարան ու փուռ, որտեղ աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ:

Սրճարանի աշխատակիցները ջերմությամբ են ընդունել նախագահին և անմիջական զրույցի միջոցով շփվել նրա հետ՝ հյուրասիրելով իրենց իսկ պատրաստած թխվածքաբլիթներով: Հանդիպումից տպավորված՝ նախագահ Սարգսյանը խոստացել է վերստին այցելել սրճարան, որտեղ արդեն իսկ ձեռք է բերել բարեկամներ՝ ի դեմս ներառական ծրագրում ընդգրկված Միքայելի, Գրիշայի, Հովհաննեսի և մյուսների»:

| | |
4716 | 0
Facebook
COMMENT.am