Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Մարտի 1»-ի գործով ոստիկանության փորձագետը մի քանի տարի է՝ բացակայում է երկրից

00:40, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
«Մարտի 1»-ի գործով ոստիկանության փորձագետը մի քանի տարի է՝ բացակայում է երկրից

Armtimes.com-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելու համար որպես մեղադրյալ ներգրավված դատաձգաբան-փորձագետ Արթուր Հովհաննիսյանը մի քանի տարի է՝ բացակայում է ՀՀ-ից:

Նախաքննական մարմինն ավելի վաղ նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարվել է: Ըստ մեղադրանքի՝ փորձագետ Ա. Հ.-ն օժանդակել է Մարտի մեկի քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված եւ վերցված ապացույցների կեղծմանը։

Նրա նկատմամբ նույնպես հետախուզում է հայտարարվել:

Մարտի մեկի գործով դատաձգաբանական փորձաքննության կատարումը վերապահված է եղել ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ Արթուր Հովհաննիսյանին։ Ըստ գործի նյութերի՝ փորձագետը, օժանդակելով Մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, նրա կազմակերպմամբ եւ անմիջական ցուցումներով դաշտում կրակված փամփուշտների պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Ա. Հ.-ն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին եւ դրվել շրջանառության մեջ։

| | |
2958 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am