Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

Հայկ Մարությանի որոշմամբ ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն պարգևատրվել է ոսկե մեդալով

20:40, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
Հայկ Մարությանի որոշմամբ ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն պարգևատրվել է ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն պարգևատրվել է ոսկե մեդալով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից:

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով.

Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումների համար «Արարատ 73» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,- ասված է որոշման մեջ:

| | |
2870 | 0
Facebook