Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Մեկնարկում է Կարլսեն - Կարուանա մրցախաղը

19:15, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
Մեկնարկում է Կարլսեն - Կարուանա մրցախաղը

Երեկ Լոնդոնում տեղի ունեցավ աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունը: Տեղի ունեցավ նաև վիճակահանությունը: Համաձայն վիճակահանության՝ առաջին պարտիայում սպիտակներով կխաղա Կարուանան:

Պարտիան կմեկնարկի Երևանի ժամանակով 19.00-ին:

Պարտիային ուղիղ միացմամբ կարող եք հետևել մեր կայքում:

Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը Մագնուս Կարլսենի և Ֆաբիանո Կարուանայի միջև տեղի կունենա ս. թ. նոյեմբերի 9-28-ը: Մրցախաղը կանցկացվի Լոնդոն քաղաքում: Մրցակիցները կխաղան 12 պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք:

Խաղային օրեր՝ նոյեմբերի 9, 10, 12, 13, 15, 16, 18, 19, 21, 22, 24, 26: Հանգստյան օրեր՝ 11, 14, 17, 20, 23, 25: Անհրաժեշտության դեպքում թայ-բրեյքը կկայանա նոյեմբերի 28-ին:

Մրցախաղի մրցանակային հիմնադրամն է 1 միլիոն եվրո: Հաղթողը կստանա գումարի 60 տոկոսը:

Մրցախաղի ժամակարգ՝ 100 րոպե առաջին 40 քայլի համար, 50 րոպե հավելում հաջորդ 20 քայլի և 15 րոպե մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար կհավելվի 30 վայրկյան:

Թայ-բրեյքում կխաղարկվի 4 արագ շախմատի պարտիա (25 րոպե + 10 վայրկյան) այնուհետև 2 պարտիա կայծակնային շախմատ (5 րոպե + 3 վայրկյան):

| | |
1142 | 0