Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Համացանց

«Հրաժեշտ տվեցի Հռոմի Սրբազան Քահանայապետին». Միքայել Մինասյան

16:15, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
«Հրաժեշտ տվեցի Հռոմի Սրբազան Քահանայապետին». Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ՝ որպես պաշտոնաթող դեսպան, հրաժեշտ տվեցի Հռոմի Սրբազան Քահանայապետին: Նայելով Ֆրանցիսկոսի աչքերին՝ դժվար էր արտաբերել, թե ինչ եմ զգում ես իրենից ճառագող արդարության, հիշողության և ուժի ներքո: Պապին փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը:
     Շնորհակալ եմ Ձեզ, Սրբազա՛ն Քահանայապետ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և պարզապես որպես մարդ, ում Դուք ընդունեցիք և սիրեցիք:
     Միշտ կլինեք բոլորիս աղոթքներում»:

| | |
3701 | 5
Facebook